Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ

Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում իրականացված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ, նրանցից 12-ը բրիտանացիներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: 
Տուժել են 11 ազգությունների մարդիկ. 12 բրիտանացի, երեք ֆրանսիացի, երկու ռումինացի, Հարավային Կորեայի չորս քաղաքացի, մեկ լեհ, մեկ գերմանացի, մեկ իռլանդացի, Չինաստանի մեկ քաղաքացի, ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, մեկ իտալացի եւ Հունաստանի երկու քաղաքացի»,-ասել Է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: 
Նրա խոսքով՝ վիրավորվել են երեք ոստիկաններ, նրանցից երկուսն այժմ գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից: 
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, տուժածների թիվը հասնում Է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am