Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վիեննայում ծայրահեղականները Թուրքիայի դեսպանատան վրա պաստառ են կախել

Վիեննայում ծայրահեղականները Թուրքիայի դեսպանատան վրա պաստառ են կախել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձիավորի պատկերող պաստառի վրա գրված է եղել. «Էրդողան, թուրքերին վերցրու ու գնա»:

Դեսպանության աշխատակիցների միջամտությամբ գրությունը կախած անձինք հեռացվել են, հանվել է պաստառը: Սակայն նախքան պաստառի հեռացումը նրանք լուսանկարել են դա և սկսել են տարածել սոցցանցերում:

Ավստրիան արդեն տևական ժամանակ է` կոչ ե անում դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները: Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին ընդառաջ Ավստրիայի իշխանությունները հայտարարեցին իրենց երկրի տարածքում թուրք գործիչների ելույթներն արգելելու որոշման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am