Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի Fly with me երգը 3 օրում դիտել է Youtube-ում «Եվրատեսիլ»-ի ալիքի ավելի քան կես միլիոն այցելու

Հայաստանի Fly with me երգը 3 օրում դիտել է Youtube-ում «Եվրատեսիլ»-ի ալիքի ավելի 
քան  կես միլիոն այցելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան Fly with me երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 3 օրվա ընթացքում հատել է կես միլիոն դիտումների շեմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ոգեւորիչ է այն հանգամանքը, որ Արծվիկի թռիչքը հատել է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ Եվրոպան. երգը բուռն քննարկումների եւ վերլուծությունների առիթ է դարձել եւ հետաքրքրել ինչպես մեր հայրենակիցներին, այլեւ միջազգային հանրությանը:

Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների վրա եւ ոգեշնչված է մրցույթի այս տարվա «Տոնենք բազմազանությունը» կարգախոսից: Երաժշտության հեղինակները Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններն են, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:

Ի դեպ, Արծվիկը մեկնարկել է եվրատեսիլյան նոր challenge, որի շրջանակում հրավիրել է մրցույթի այս տարվա բոլոր մասնակիցներին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Արծվիկը կատարել է գերմանական ժողովրդական երգ եւ առաջին մարտահրավերը նետել Գերմանիայի ներկայացուցիչ Լեվինային: Տեսանյութը կարող եք դիտել  այստեղ։ Լեվինայի պատասխանը շատ չի ուշացել, մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ։

Fly with me տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաեւ Արծվիկի սոցիալական պաշտոնական էջերում՝

Facebook -  https://www.facebook.com/ArmeniaInEurovision

Instagram - https://www.instagram.com/armenia_in_eurovision

Twitter - https://twitter.com/Armenia_In_ESC»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am