Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 4 անդամ

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 4 անդամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալված 4 անձինք Իրաքի քաղաքացիներ են:

Ձերբակալվածները Իրաքի և Սիրիայի տարածքում ԻՊ-ի կողմից մասնակցել են ռազմական գործողություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am