Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Դոլարը, եվրոն, ֆունտ ու ռուբլին արժևորվել են

Դոլարը, եվրոն, ֆունտ ու ռուբլին արժևորվել են

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 483,47 դրամ: Այն մարտի 20-ի համեմատ արժևորվել է 0,01 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521,81 դրամ՝ արժևորվելով 1,85 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 602,74 դրամ է՝ մարտի 20-ի համեմատ այն արժևորվել է 2,62  դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 8.46 դրամ` մարտի 20-ի համեմատ այն արժևորվել է 0,05 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,82 դրամ, ոսկի՝ 19,156,33 դրամ, պլատին` 14,953,25 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am