Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վախճանվել Է «ասիական կինոյի ավագ թագուհի» Լի Լիհուան

Վախճանվել Է «ասիական կինոյի ավագ թագուհի» Լի Լիհուան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում 92 տարեկան հասակում վախճանվել Է չին դերասանուհի եւ երգչուհի Լի Լիհուան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: 
Լիհուան եղել Է Shaw Brothers կինոստուդիայի այն մի քանի դերասանուհիներից մեկը, որոնք կրում Էին «ասիական կինոյի թագուհի» տիտղոսը: Ըստ որում նա համարվում Էր նրանցից ավագը՝ «Վեհապանծ թագուհին»:  
1930-ական թվականներին նա  դարձել Է շանհայական կինեմատոգրաֆի ոսկեդարի վերջին նոր դերասանուհիներից մեկը, իսկ ավելի ուշ՝ առաջին չին դերասանուհին, որը հրավեր Է ստացել նկարահանվելու Հոլիվուդում:    
Լիհուայի ֆիլմագրության մեջ կան ավելի քան հարյուր կինոնկարներ, այդ թվում՝ «Մեծ հարճը», «Ու Ցզետյան կայսրուհին», «Լի Հանի ճակատագիրը», «Սի Շիի վտանգավոր գեղեցկությունը» եւ «Չինական տիկնիկ» ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am