Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեոնիդ Ագուտինը Հայաստանում կայանալիք համերգային ծրագրում կատարելու է իր նոր ձայնասկավառակում ընդգրկված երգերը

 Լեոնիդ Ագուտինը Հայաստանում կայանալիք համերգային ծրագրում կատարելու է իր 
նոր ձայնասկավառակում ընդգրկված երգերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Երգիչ, կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը մարտի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգային ծրագրով: Կայանալիք համերգի մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:

«Համերգը նվիրված է կանանց միամսյակին: Ծրագրում ներառվել են Ագուտինի երգացանկի լավագույն ստեղծագործությունները: Նա կներկայացնի երգեր նաև նոր ձայնասկավառակից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղոյանը:

Նրա խոսքով` Լեոնիդ Ագուտինը ռուսական «Голос» նախագծի շրջանակում համագործակցել է բազմաթիվ հայ երիտասարդների հետ և դեմ չի եղել համերգային ծրագրով ներկայանալ նաև Հայաստանում:

Երգիչը  հանդես կգա «էսպերանտո» երաժշտական խմբի հետ:

Ծրագրի նախաձեռնողները նշում են, որ իրենց անցկացրած սոցհարցումների համաձայն` Լեոնիդ Ագուտինը երկրպագուների մեծ բանակ ունի Հայաստանում: Նրանց կարծիքով` Ագուտինին սիրում են տարբեր սերունդների ներկայացուցիչները:

Համերգի կազմակերպիչներն են Mezzo production և Prime Concert ընկերությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am