Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՄ-ի՝ «Brexit»-ին նվիրված արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 29-ին

ԵՄ-ի՝ «Brexit»-ին նվիրված արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 27 երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կկայանա ապրիլի 29-ին: Այդ մասին, ինչպ:ես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել Է ԵՄ-ի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Միացյալ Թագավորությունը գագաթնաժողովին չի մասնակցի:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: 
Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել Էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն Էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես Է եկել Brexit-ի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am