Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թրամփը եւ Աբադին պայմանավորվել են «արմատախիլ անել ահաբեկչությունն» Իրաքում

Թրամփը եւ Աբադին պայմանավորվել են «արմատախիլ անել ահաբեկչությունն» Իրաքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները եւ  Իրաքը կշարունակեն միասին  դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ: 
«Ղեկավարները պայմանավորվեցին, որ ԱՄՆ-ը եւ Իրաքը կշարունակեն երկարաժամկետ գործընկերությունը՝ նպատակ ունենալով ամենայն վճռականությամբ արմատախիլ անել  ահաբեկչությունը երկրում, ամրապնդել իրաքյան զինված ուժերը եւ մյուս հանգուցային ինստիտուտները»,- նշվում Է փաստաթղթում:
«Թեեւ ԻՊ-ն վտանգավոր հակառակորդ Է մնում, մենք համոզված ենք, որ խմբավորումը կջախջախվի»,- ասված Է հայտարարության տեքստում:
Բացի այդ, առաջիկա ամիսների ընթացքում Վաշինգտոնը եւ Բաղդադը կոնսուլտացիաներ են անցկացնելու առեւտրական կապերի ամրապնդման, ներդրումների իրականացման, Էներգետիկական հատվածում համատեղ աշխատանքի ընդլայնման հարցերի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am