Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թիլերսոնը ապրիլին կայցելի Ռուսաստան. Պետդեպ

Թիլերսոնը ապրիլին կայցելի Ռուսաստան. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ  կայցելի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Ապրիլին նա կուղեւորվի Իտալիա՝ մասնակցելու «յոթնյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպմանը, իսկ այնուհետեւ  կայցելի Ռուսաստան»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի, հայտնել Էր, որ Թիլերսոնն ապրիլի 12-ին այցով կժամանի Մոսկվա: Գործակալությունը նաեւ տեղեկացրել Է, որ պետքարտուղարը պլանավորում Է բաց թողնել ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը ապրիլի 5-6-ին պետք Է կայանա Բրյուսելում, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ Է ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am