Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

ՀՀ ֆիննախարարությունը և ՎԶԵԲ-ը կարևորում են են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծումը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծման հնարավորությունը` հույս հայտնելով, որ վերջինս էապես կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորմանը: Հատկապես ընդգծվեց երկարաժամկետ հեռանկարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի առաջնայնությունը: Կողմերն անդրադարձել են նաև բաժնեմասնակցային հիմնադրամի կառավարման համար ընտրված «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության գործունեության հաջող փորձին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ