Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ջանքերը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և բանակցությունների վերսկսման  համար պայմանների ապահովման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախում ընթացող պետականաշինության գործընթացների շուրջ։ Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Արցախի իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցելությունների կարևորությունը` Արցախի Հանրապետության և Բելգիայի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման գործում։



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ