Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը գլխավորել Է Լեոնիդ Միխելսոնը

Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը գլխավորել Է Լեոնիդ Միխելսոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում Է Forbes  հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել Է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում Է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը: 
Ռուս միլիարդատերերի վարկանիշի երկրորդ տեղում (համաշխարհային վարկանիշի 51-րդ տեղում) «Սեւերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսսկայա ստալ» կոնսորցիումի» նախագահ, դիտորդական խմբի անդամ, Պողպատի արտադրության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Nord Gold N.V.-ի ոչ գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովն Է՝ 17,5 մլրդ դոլար կարողությամբ (+ 6,6 մլրդ դոլար): Երրորդ տեղը (57-րդ) զբաղեցրել Է «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունը հանդեսը գնահատել Է 16,1 մլրդ դոլար (+ 6,8 մլրդ դոլար): 
Ամենահարուստ ռուսաստանցիների թվում են նաեւ Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը, Վագիթ Ալեքպերովը, Միխայիլ Ֆրիդմանը, Վլադիմիր Պոտանինը, Անդրեյ Մելնիչենկոն, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Տրոցենկոն, Սերգեյ Գորդեեւը եւ Ալեքսանդր Կլյաչինը:
Համաշխարհային վարկանիշի առաջին տեղը չորրորդ տարին անընդմեջ բաժին Է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Նրա կարողությունը 75 մլրդ դոլարից հասել Է 86 մլրդ դոլարի: Berkshire Hathaway-ի ղեկավար ՈՒորեն Բաֆեթի կարողությունն ավելացել Է 14,8 մլրդ դոլարով, ինչը նրան ապահովել Է երկրորդ հորիզոնականը: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հինգերորդ տեղից տեղափոխվել Է երրորդ տեղ: Նրա կարողությունը գնահատված Է 72,8 մլն դոլար: 
Ինչպես ճշտում Է հանդեսը, 2016 թվականին աշխարհում միլիարդատերերի թվաքանակն առաջին անգամ գերազանցել Է 2 հազարը: Ավելի քան 1 միլիարդ դոլար կարողություն ունեցողների թիվը ավելացել Է 11 տոկոսով՝ 1810-ից մինչեւ 2043: Մոլորակի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունն աճել Է 18 տոկոսով՝ մինչեւ 7,67 տրլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am