Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո: Ինչպես մարտի 19-ին հաղորդել Է Associated Presse-ը, այս մասին հայտնել Է Ջո Էդվարդսը՝ ամերիկացի լեգենդար երաժշտի ընկերը եւ Սենտ Լուիսում (Միսուրիի նահանգ) Blueberry Hill ակումբի սեփականատերը, որտեղ կիթառահարը կանոնավոր կերպով ելույթներ Է ունեցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Նա հավաստել Է, որ ձայնապնակը կկոչվի CHUCK (,ՉԱՔե): Էդվարդսն ասել Է, որ դրանից լսել Է սոսկ մի քանի կոմպոզիցիա, բայց վստահ Է. գործը սենսացիա կդառնա: 
Ալբոմի թողարկմամբ զբաղվում Է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել: 
Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել Էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար Է աշխատել դրա վրա եւ մտադիր Է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ Էին): Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս Է տեսել 1979 թվականին:
Չաք Բերին մահացել Է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ