Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Թուրքիայում մեկնարկում է դիտորդական առաքելությունը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Թուրքիայում մեկնարկում է դիտորդական առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-ին պաշտոնապես մեկնարկում է հանրաքվեի սահմանափակ դիտորդական առաքելությունը (LROM) Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, առաքելության գործունեությունն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների կողմից ստացած հրավերով:

Տանա դե Զուլուետայի գլխավորած առաքելության թիմը բաղկացած է 11 հիմնական փորձագետներից, ովքեր գործելու են Անկարայում, և 24 երկարաժամկետ դիտորդներից, ովքեր տեղակայված են լինելու ողջ երկրի տարածքում:

Առաքելությունը կուսումնասիրի, թե որքանով է հանրաքվեն համապատասխանում ԵԱՀԿ հանձնառություններին, միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների ու հանրաքվեի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Դիտորդները կհետևեն քարոզարշավի ընթացքին, կիրականացնեն ԶԼՄ-ների դիտարկում:

Դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, մեդիայի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

Հանրաքվեին հաջորդող օրը առաքելությունը կմիանա ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը` հայտարարություն անելով դիտարկման արդյունքների վերաբերյալ:

ԺՀՄԻԳ-ը առաքելության ավարտից մոտ ութ շաբաթ անց կհրապարակի վերջնական զեկույցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am