Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վաչե Գաբրիելյանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և Եվրասիական տնտեսական խորհուրդների նիստերին

Վաչե Գաբրիելյանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և Եվրասիական տնտեսական 
խորհուրդների նիստերին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 2017 թ. մարտի 17-ին կայացել են Եվրասիական տնտեսական խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստերը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am