Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 95-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական-հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մի քանի տասնամյակներ ամփոփող Ձեր գիտամանկավարժական գործունեությունը համաշխարհային մակարդակի ականավոր գիտնականի ու մանկավարժի անմնացորդ ծառայություն է գիտությանը եւ կրթությանը:

Պետական ու հասարակական գործչի Ձեր գործունեությունը հզոր անհատականության անկեղծ նվիրում է երկրին ու ժողովրդին, անվարան հավատարմություն նրանց շահերին:

Երիտասարդների համար լավագույն օրինակ են անսպառ եռանդով ու էներգիայով լեցուն Ձեր կյանքն իր ողջ հարստությամբ, Ձեր մշտական հետաքրքրությունը եւ զգայուն վերաբերմունքը գիտական ու պետական-հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացների հանդեպ»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկարակեցություն եւ ամենայն բարիք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am