Ստամբուլի նահանգապետարանը անօրինաբար է միջամտում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը
21:59, 15 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը միջամտելու փորձին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:
Պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեբու Ասլանգիլը «Ակոս»-ին տված հարցազրույցում նշել է, որ նահանգապետարանի կողմից պատրիարքարան ուղարկված գրությունը անօրինական է:
« Այդ գրությունը սկզբից մինչև վերջ անօրինական է, նահանգապետարանը չունի այդպիսի իրավասություն: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը պատկանում է միայն հայկական համայնքին»,- ասել է Սեբու Ասկանգիլը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում