Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեկնարկում է վեցերորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը. մշակույթի նախարարությունը ևս սահմանում է իր մրցանակը

Մեկնարկում է վեցերորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը. մշակույթի նախարարությունը ևս սահմանում 
է իր մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ՝ հայտարարում են «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնի մեկնարկի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնից:

Ինչպես նախորդ հինգ փառատոնի ընթացքում, այս անգամ ևս գլխավոր մրցանակը սահմանել է «WEB ԾԻՐԱՆ»-ի անփոփոխ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

6-րդ փառատոնի հաղթող ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից որպես գլխավոր մրցանակակիր կպարգևատրվի 400.000 դրամով և հատուկ դիպլոմով:

Այս տարի առաջին անգամ, որպես փառատոնի աջակից, «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանցին միացել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով  ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ (300.000)  ՀՀ դրամ և հատուկ դիպլոմ:

Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:

Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթցքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն:

Փառատոնին մասնակցության հայտերն սկսել են ընդունվել մարտի 15-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը:

Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են 2017 թվականի մայիսի 5-ից մինչև մայիսի 20-ը՝ բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2017 թ.  մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև

40 րոպե տևողությամբ ֆիլմեր`առանց ժանրային սահմանափակումների. խաղարկային, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ և այլն:

Փառատոնը խրախուսում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերի պատրաստումը:

«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, ս.թ. մարտի 15-ից մինչև ս.թ. ապրիլի 30-ը ֆիմերը պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ՝ DVD կիրչով կամ ներկայացնել առցանց` որևէ վիդեոհոստինգային պորտալում տեղադրելով և դրանց հղումները info@webtv.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով:

Ուղարկվող նամակում հարկավոր է նշել ֆիլմի անվանումը, համառոտ տվյալներ հեղինակի մասին, նրա կոնտակտային տվյալները՝ գործող բջջային հեռախոսահամարը և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Ֆիլմերում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երաժշտություն, դրվագներ օգտագործած հեղինակները պետք է նկատի ունենան, որ դրանք կարող են արգելափակվել Youtube-ի կողմից և այդպիսիք օգտագործած լինելու դեպքում ֆիլմերը փառատոնին ներկայացնել համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո միայն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am