Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում
16:17, 13 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին:
«Նախագահների հանդիպումը կկազմակերպվի մարտի վերջին Մոսկվայում»,-ասել Է նա:
Նախարարի խոսքով՝ ներկայում հանդիպումը նախապատրաստվում Է, ձեւավորվում Է օրակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում