Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»

Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք հաշիվ են պահանջելու Նիդերլանդներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, այս մասին Չավուշօղլուն խոսել է ֆրանսիական Մեց քաղաքում թուրքերի հետ հանդիպման ժամանակ:

Թուրք նախարարների նկատմամբ Նիդերլանդների վերաբերմունքն անընդունելի որակելով` Չավուշօղլուն հայտնել է, որ որպես առաջին քայլ Անկարան ուղերձ է հղել Նիդերլանդների դեսպանին «չվերադառնալ Թուրքիա»: Նրա խոսքով` այլ քայլեր ևս սպասվում են: «Մենք պահանջելու ենք այս ամենի հաշիվը: Անկախ նրանից` Նիդերլանդները ներողություն կխնդրեն, թե չէ, պատասխան ենք տալու նրանց»,- ասել է նա:

Չավուշօղլուն ասել է, որ Նիդերլադները Թուրքիայի դեմ թնշամական վերաբերմունք ունի, իսկ իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչներին մեղադրել է «հիվանդ» լինելու մեջ: Թուրքիայի արտգործնախարարը Նիդերլանդներն անվանել է «ֆաշիզմի մայրաքաղաք»:

Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»-ի կողմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am