Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ծառուկյան դաշինքը» նպատակահարմար չի գտնում իշխող քաղաքական մեծամասնության հետ համատեղ կառավարումը. Ուրիխանյան

«Ծառուկյան դաշինքը» նպատակահարմար չի գտնում իշխող քաղաքական 
մեծամասնության հետ համատեղ կառավարումը. Ուրիխանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովում մեծամասնություն չձևավորելու դեպքում  «Ծառուկյան դաշինքը» նպատակահարմար չի գտնում իշխող քաղաքական մեծամասնության հետ համատեղ կառավարումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց  «Ծառուկյան դաշինք»-ով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

«Ծառուկյան դաշինքը» չի գտնում նպատակահարմար և երբևէ չի գնացել (նախկինում՝ 2012 թվականին էլ չգնաց) կոալիցիոն կառավարման և չի պատրաստվում: Դրա մասին խոսում է հանդիպումների ժամանակ ամենուրեք անձամբ դաշինքի առաջնորդ Ծառուկյանը, որ իշխող կուսակցության հետ դաշինքի ձևավորումն աննպատակահարմար է համարում, անցանկալի: Եթե չհաջողվեց մեծամասնությամբ մտնել խորհրդարան, ապա միայն առանձին կառավարում ենք իրականացնելու»,- ասաց Ուրիխանյանը:

Ուրիխանյանը նշեց, որ առաջնային խնդիրն իրենց ծրագրի 15 կետերն իրականացնելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am