Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սթիվեն Սփիլբերգը եւ Ջեյ-Ջեյ Աբրամսը միավորվել են սիրիացի փախստականի մասին ֆիլմ նկարահանելու համար

Սթիվեն Սփիլբերգը եւ Ջեյ-Ջեյ Աբրամսը միավորվել են սիրիացի փախստականի մասին ֆիլմ նկարահանելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը եւ Ջեյ-Ջեյ Աբրամսը միավորվել են որպես պրոդյուսերներ «Հույսն ավելի ուժեղ Է, քան ծովը» գրքի Էկրանավորման վրա աշխատելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Entertainment Weekly-ն:
Մելիսա Ֆլեմինգի՝ ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալության ղեկավարի վեպը պատմում Է սիրիացի կին փախստական Դոա ալ Զամելի իրական պատմությունը: Նա հեռացել Է իր հայրենիքից քաղաքացիական պատերազմի պատճառով եւ Միջերկրական ծովով վտանգավոր ճանապարհորդության ուղեւորվել ապաստան գտնելու նպատակով:
Paramount Pictures կինոընկերությունը եւ Սփիլբերգի պրոդյուսերական ընկերությունը հաստատել են, որ ստացել են գրքի Էկրանավորման իրավունքը: 
Սթիվեն Սփիլբերգը համարվում Է պատմության մեջ ամենահաջողակ կինոռեժիսորներից մեկը: Նա «Օսկար»-ի եռակի մրցանակակիր Է: Նրա ֆիլմերից մի քանիսը, այդ թվում՝ «Ծնոտները», «Այլմոլորակայինը», «Փրկել շարքային Ռայանին», Ինդիանա Ջոնսի մասին տետրալոգիան եւ «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգին» եռերգությունը, դարձել են դասական գործեր:  
Ջեյ-Ջեյ Աբրամսը Սփիլբերգի հետ ծանոթացել Է պատանեկության շրջանում, երբ նա իրեն վարձեց տնային իր հին տեսագրությունների հետ աշխատելու համար: Ավելի ուշ Սփիլբերգը եղել Է նրա «Սուպեր 8» ֆիլմի պրոդյուսերը եւ Աբրամսին օգնել Է ստանալ «Աստղային պատերազմների» յոթերորդ Էպիզոդի ռեժիսորի աթոռը:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am