Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լապշինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել կնոջ հետ

Լապշինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել կնոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջին անգամ թույլատրել են հեռախոսազանգեր կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Լապշինի կինը` Եկատերինան:

«Վերջապես զանգեր են թույլատրել: Իհարկե, ոչ հաճախ և կարճ ժամանակով, սակայն գոնե կա կենդանի շփման հնարավորություն: Հնարավորություն կա Սաշային ասելու, որ նա մենակ չէ, նրա համար անհանգստանում են ընկերներն ու մտերիմները: Կարճ շփվեցինք, սակայն առնվազն կարող եմ ասել, որ նա առողջ է, ձայնը, չնայած ողջ կատարվող աբսուրդին, աշխույժ է»,- նշել է Եկատերինան:

Նա հույս է հայտնել, որ Լապշինը ազատ կարձակվի և կրկին հնարավորություն կստեղծվի տեսնել տարբեր վայրերից նրա ռեպորտաժները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am