Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը կարող է մասնակցել նախընտրական քարոզարշավին վստահված անձանց միջոցով

Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը կարող է մասնակցել 
նախընտրական քարոզարշավին վստահված անձանց միջոցով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախընտրական ցուցակներում ընդգրկված անձինք, ովքեր գտնվում են անազատության մեջ, կարող են մասնակցել նախընտրական քարոզարշավին իրենց վստահված անձանց միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում այս մասին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանին, ով  մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան‐Րաֆֆի‐Օսկանյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով:

«Նշված հարցով խնդիրը բարձրացվել է: Անդրիաս Ղուկասյանի վստահված անձանց պարզաբանվել է, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների՝ եթե թեկնածուն անազատության մեջ է, ապա իր քարոզչությունը իրականացնում է վստահված անձանց միջոցով, ովքեր հնարավորություն ունեն ամեն օր սահմանափակ ժամանակահատվածում՝ երկու ժամ, նրան այցելելու»,-տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը:

Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսից: Նրան մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am