Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հարցազրույց է տվել Emerging Europe-ին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հարցազրույց է տվել Emerging 
Europe-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը Emerging Europe-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Ռոբելի հետ տեսազանգի միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հարցազրույցի թեմաները վերաբերել են երկրի տնտեսական աճի ապահովմանը, այն խթանող արտաքին և ներքին գործոններին, ինչպես նաև նոր ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ կատարվող քայլերին:

Emerging Europe-ի գլխավոր խմբագիրը ցանկություն է հայտնել հաջորդ տարի Հայաստանի մասին պատրաստել ծավալուն զեկույց` «Outlook on Armenia 2018», որին կհաջորդի երկրի մասնակցությունը Լոնդոնում ՎԶԵԲ-ի հետ համատեղ կազմակերպվող կոնֆերանսին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ նախաձեռնությանը, և ձեռք է բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am