Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակցությանը վերաբերող յուրաքանչյուր դեպք անհատական հիմքով է ուսումնասիրվում

 Զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակցությանը վերաբերող յուրաքանչյուր 
դեպք անհատական հիմքով է ուսումնասիրվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների զինգրքույկներում ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ գրանցված 200  ուսումնասիրված դեպքերից  հայտնաբերվել է  4-ը, որոնք ենթակա են ուղղման:

«Մենք  ունենք շատ արդյունավետ աշխատող թեժ գիծ, որը յուրաքանչյուր օր 100-150 զանգ է ընդունում: Թեժ գծում կան մասնագետներ, ովքեր հատուկ այդ թեմայով զբաղվում են. նրանք անուն առ անուն զբաղվում են այդ գործով՝ փորձելով  ուսումնասիրել դրանք:  Իհարկե, եղել են դեպքեր, երբ մարդը  եղել է այն զորամասում, որը մասնակցել է մարտական գործողություններին, սակայն այդ զինծառայողն անձամբ  այդ օրը մարտական հերթապահության չի եղել:  Եղել են նաեւ զինծառայողներ, ովքեր իրականում մասնակցել են, բայց սխալմամբ դա նրանց զինգրքույկներում չի նշվել: Այդ դեպքերը քիչ են, եւ դրանք բոլորը ուղղվող են: Կարեւորը, որ մենք ունենք համապատասխան գործիք խնդիրը լուծելու համար:  Բոլոր զինկոմիսարիատները  ստացել են աշխատանքի համապաստախան ուղեցույցները, եւ մեր համապատասխան վարչություններում այդ դեպքերն անհատական հիմքով են ուսումնասիրվում:  Մենք չունենք մեկ ընդհանուր լուծում բոլորի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]