Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՏՄ-ի դատարանը ճանաչեց Մինսկի կողմից Եվրասիական միության պայմանագիրը թերակատարելու փաստը

ԵԱՏՄ-ի դատարանը ճանաչեց Մինսկի կողմից Եվրասիական միության պայմանագիրը թերակատարելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է դատարանի վճռում, որը հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում:  
«Դատարանի մեծ կոլեգիան վճռել Է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները լրիվ ծավալով չկատարելու փաստը՝ ապրանքների շարժման ազատության, անցումային շրջանների ավարտից հետո առանց բացառումների եւ սահմանափակումների Մաքսային միության գործունեության ապահովման, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձեւավորման ձգտման մասին»,- նշված Է ԵԱՏՄ-ի դատարանի վճռում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am