Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կայացավ «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագրով համաժողով

Երևանում կայացավ «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» 
խորագրով համաժողով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերը որակի ապահովման գործընթացներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը։ 

Հայաստանի Հանրապետությունը միակն է տարածաշրջանում, որ միացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային։ 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ասաց, որ կրթության ոլորտում ցանկացած այսպիսի ձեռքբերում հնարավոր է դառնում տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ։ 
«Սա շուրջ 15 տարվա գիտակցված քաղաքականության արդյունք է, երբ մենք ՀՀ-ում սկսեցինք ձևավորել եվրոպական չափանիշներին համարժեք հավատարմագրման գործընթաց»,- ընդգծեց նախարարը։ 
«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին։ Համաժողովը տեղի կունենա փետրվարի 23-24-ը։ 
ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանն ասաց, որ համաժողովը հատկապես կարևոր է մոտ ապագայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար։ 
«Վստահ եմ, որ այս երկու օրերին կբարձրացվեն կարևոր հարցադրումներ, որոնց կտրվեն տրամաբանական պատասխաններ։ Կցանկանամ առաջ քաշել երեք մարտահրավեր, որոնք լուծելու դեպքում ՀՀ-ում մի քանի քայլով առաջ կգնա բարձրագույն կրթական համակարգը։ Առաջինն այն է, որ պետք է կրթական բարեփոխումներ իրականացնել։ Երկրորդն էլ կառավարման բարեփոխումներն են մեր համալսարաններում և, վերջապես, երրորդը՝ տաղանդների ռեսուրսների արդյունավետ ձևով օգտագործումը»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ այս կետերը այն ծաղկաքաղն են, որոնք այժմեական են և կարևոր մեր երկրի բուհական համակարգի զարգացման համար։ 
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները և ոլորտները։ 
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հստակեցրեց կլաստերային աուդիտ  հասկացությունը, որն իրենից ներկայացնում է խմբերով հավատարմագրում։ Սա արվում է այն ուսանողների համար, ովքեր չեն կողմնորոշվում, թե ինչ բուհ ընտրել, քանի որ ՀՀ-ում չկա այդպիսի բաց հարթակ՝ հասկանալու համար այդ ամենը։ 
«Հայտարարվելու է մի ժամանակաշրջան՝ վեց ամիս տևողությամբ, որի ընթացքում բոլոր տնտեսագիտական մասնագիտացումները կանցնեն հավատարմագրում։ Համարյա նույն խումբը իր անդամներով և նախագահով կգնահատվի, և վերջում կունենանք վերլուծություն, որպեսզի դաշտն ավելի թափանցիկ դարձնենք։ Մենք ուզում ենք առաջնահերթ գնալ այն մասնագիտությունների գծով, որոնք ուսանողների ավելի մեծ ծածկույթ ունեն»,- ասաց Թոփչյանը։ 
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am