Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կասկածյալների փախուստը կանխել են մի խումբ անչափահասներ. պարզվում են բնակարանային գողության փորձի հանգամանքները

Կասկածյալների փախուստը կանխել են մի խումբ անչափահասներ. պարզվում են 
բնակարանային գողության փորձի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն ձեռնարկում է անհրաժեշտ քննչական գործողությունները Նոր Նորքում գողության փորձի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի  Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ  «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Թոթովենց փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով հայտնել է, որ այրվածքներն ստացել է նշված հասցեում անհայտ անձանց կողմից գողություն կատարելու ժամանակ:

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ գողությունը կանխվել է բնակիչների, իսկ կասկածյալների փախուստը՝ մի քանի անչափահասների կողմից։

Նախաքննության ընթացքում որպես տուժող է ճանաչվել փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով ներկայացրել է երկու կասկածյալների կողմից իր բնակարանից գողություն կատարելու դեպքի հանգամանքները:

Հարցաքննվել են նաև կասկածյալների փախուստը կանխած անչափահաս վկաները։

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am