Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանում քննարկել են տրոլեյբուսային ցանցի արդիականացման հետ կապված հարցեր

 Երևանի քաղաքապետարանում քննարկել են տրոլեյբուսային ցանցի արդիականացման 
հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել են մայրաքաղաքում տրոլեյբուսային ցանցի արդիականացման և զարգացման ուղղությամբ կատարված ուսումնասիրություններն ու առաջարկները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Դաբլ Յու Էս Փի. Փարսոնս Բրինքերհոֆ»  խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներ:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը,  ընդգծելով Երևանի երթուղային նոր ցանցի անհրաժեշտությունը, նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է հատկապես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսների դերը, ինչով պայմանավորված ներկայում հետաքրքրված է տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացմամբ, ինչն իր հերթին որոշակիորեն կբեռնաթափի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ:

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակում խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացվել են իրականացված ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես դիտարկվել են հասարակական տրանսպորտի տարբեր միջոցների փոխգործակցության առանձնահատկությունները և գնահատվել կրկնվող ծառայությունների և դրանց անարդյունավետության ծավալը: Նշվել է, որ քանի որ տրոլեյբուսային ցանցը հանդիսանում է ընդհանուր տրասնպորտային համակարգի մի մաս, ապա դրա արդյունավետությունը չի կարող ապահովվել առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման, որն էլ իր հերթին նախատեսված է իրականացնել Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: Միաժամանակ նշվել է, որ երկու ծրագրերի համակցումը թույլ կտա ապահովել ամբողջ տրանսպորտային համակարգի որակի, ծածկույթի բարելավում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համապարփակ և միասնական ցանցի ստեղծում:

Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հույս է հայտնել, որ տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքում հնարավոր կլինեն նաև տրոլեյբուսային ցանցի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ուսումնասիրության շուրջ քննարկումները և հետագայում դրանց գործնական ընթացք տալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am