Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվան ԱՄՆ-ից ճշտումներ Է ակնկալում Սիրիայում անվտանգության գոտիների վերաբերյալ. Լավրով

Մոսկվան ԱՄՆ-ից ճշտումներ Է ակնկալում Սիրիայում անվտանգության գոտիների 
վերաբերյալ. Լավրով

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ից ճշտումներ Է ակնկալում Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման նախաձեռնության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այդ թեման արծարծել ենք ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ փետրվարի 16-ին Բոննում կայացած իմ հանդիպման ընթացքում,-ասել Է նա:-Ամերիկյան կողմը հայտնել Է, որ այդ հայեցակարգն այժմ մշակման փուլում Է»: 
«Մենք սպասելու ենք լրացուցիչ ճշտումների»,-հավելել Է Լավրովը: 
Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը պետք Է համաձայնեցվի երկրի իշխանությունների հետ, ասել Է նախարարը:
«Բնականաբար, հանդես ենք գալու այն բանի օգտին, որ այդօրինակ բոլոր նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Սիրիայի տարածքին, համաձայնեցվեն սիրիական կառավարության հետ, այլապես, հավանաբար, այնքան Էլ դյուրին չի լինի դրանց կամ այլ քայլերի իրականացումը»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ Է քննարկել Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությունները:
«Պատրաստ ենք քննարկել նաեւ այլ առաջարկություններ, որոնք վերաբերում են Սիրիայում մեր փոխգործակցությանը»,-ասել Է նա:  
Բանակցություններում քրդերի ներգրավումն անհրաժեշտ կլինի հետագա փուլերում, նաեւ ընդգծել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am