Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ, որտեղ փետրվարի 23-ին կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ժնեւի օդանավակայանից:
 «Բոլոր մեկնաբանությունները վաղը»,-գործակալությանն ասել Է Ջաֆարին: 
Այսօր նաեւ սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձեւավորվել Է Էր Ռիադում: 
Բացի այդ, սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ: 
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել Է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am