Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանն անտարբեր չէ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ճակատագրի նկատմամբ. Լավրով

Ռուսաստանն անտարբեր չէ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ճակատագրի նկատմամբ. 
Լավրով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մշտապես աջակցում ենք այն սկզբունքին, համաձայն որի տարբեր երկրներում գրասենյակները բացվում են՝ ելնելով ԵԱՀԿ անդամ տվյալ երկրի ցանկությունից: Այս դեպքում մենք անտարբեր չենք հատկապես այն պատճառով, որ Հայաստանի գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին»,- նշեց Լավրովը:

Նա ընդգծեց, որ ծրագրերը, որով այս կամ այն երկրում զբաղվում է տվյալ գրասենյակը, պետք է համապատասխանեն ԵԱՀԿ սկզբունքներին և չպետք է որևէ կասկած առաջացնեն: «Տվյալ դեպքում հարցեր են առաջացել մեր ադրբեջանցի գործընկերների մոտ: Սկզբում Գերմանիայի, իսկ հետո արդեն Ավստրիայի նախագահությունն ակտիվորեն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ հարցերը լուծվեն: Ավստրիայի նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս և որ դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ համար ոչ այդքան ցանկալի իրավիճակը»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am