Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ում վերջին տասնամյակում շարունակաբար գրանցվում է մանկական մահացության ցուցանիշի նվազում

ՀՀ-ում վերջին տասնամյակում շարունակաբար գրանցվում է մանկական մահացության 
ցուցանիշի նվազում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին տասնամյակում շարունակաբար գրանցվում է մանկական մահացության ցուցանիշի նվազում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Հայաստանը այսօր դասվում է ցածր մանկական մահացություն ունեցող երկրների շարքին: ԱՊՀ երկրների շարքում նվազագույն ցուցանիշ ունեցողներից ենք: Մինչև մեկ տարեկան 1000 երեխայից մահանում է 8-ը: Ընդ որում, այս ցուցանիշը շատ ավելի ցածր կլիներ, եթե ներառված չլինեին 500 գրամ քաշ ունեցող երեխաները: Նախկինում մենք նորածին էինք համարում 1 կգ և ավելի քաշ ունեցող պտուղներին, այսօր 500 գրամ քաշ ունեցող պտուղը ևս համարվում է: Դժբախտաբար, դեռևս նրանց շրջանում մահացությունը բավական բարձր է»,-ասաց  Գայանե Ավագյանը: Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք: Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 4 տոկոսով:

Նրա խոսքով, Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի նվազմանը նպաստող գործոնները բազմաթիվ են: Առաջինը` ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրի համակարգի ներդրումն է: Դա իրավունք է տալիս հղի կնոջն անցնելու բոլոր սկրինինգները: Բացի այդ, կա երեխայի պետական հավաստագիր, որը հասանելի է դարձնում բուժօգնությունը: Շատ մեծ աշխատանք է կատարվել բուժանձնակազմի վերապատրաստումների, հագեցվածության իմաստով: Դրանից բացի, բուժհաստատություններում գործում է արագ արձագանքման ծառայությունը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ բժիշկների անփութության հետևանքով ևս գրանցվում են երեխաների մահվան դեպքեր, Գայանե Ավագյանը նշեց, որ այդ դեպքերը քիչ տոկոս են կազմում: Աշխարհի ոչ մի երկիր չի հասել այն աստիճանի, որ ընդհանրապես բացառվեն մայրական, մանկական մահացությունները: Առողջապահության նախարարությունն արձագանքում է յուրաքանչյուր դեպքին, խորամուխ է լինում պատճառների ուսումնասիրմանը, որպեսզի դրանք վերացվեն նման դեպքերի կրկնություններից խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am