Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ երիտասարդ դաշնակահար է կալանավորել
10:43, 22 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք դաշնակահար Դենգին Ջեյհանը կալանավորվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken-ը:
Որպես կալանավորման պատճառ է ներկայացվել փետրվարի 14-ին սոցիալական ցանցում դաշնակահարի արած գրառումը Էրդողանի մասին:
Հայտնի է, որ երիտասարդ դաշնակահարը Գեզիի ցույցերի ակտիվ մասնակիցների է եղել, ինչպես նաև իր աջակցությունն է ցուցաբերել կառավարության որոշմամբ աշխատանքից ազատված թուրք ակադեմիկոսներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում