Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ- Ճամբարակ ճանապարհը
10:26, 22 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում