Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ և Կորեայի Հանրապետության արտգործնախարարները ուղերձներ են փոխանակել

ՀՀ և Կորեայի Հանրապետության արտգործնախարարները ուղերձներ են փոխանակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Յուն Բյոնգ-սեն փետրվարի 21-ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև նախորդ քառորդ դարի ընթացքում ձևավորել է ամուր գործընկերություն և հաստատվել է փոխշահավետ համագործակցություն: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտել երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնել բարեկամական հարաբերությունները:

Նախարար Բյոնգ-սեն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, մասնավորապես, առևտրի և ներդրումների ոլորտներում: Յուն Բյոնգ-սեն պատրաստակամություն է հայտնում շարունակելու սերտ համագործակցությունը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ առավել ընդլայնելու գործընկերությունը երկու երկրների միջև՝ ընդգրկելով նոր հեռանկարային ուղղություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am