Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոան Ռոուլինգից պահանջել են փախստականներին տեղավորել իր առանձնատանը

Ջոան Ռոուլինգից պահանջել են փախստականներին տեղավորել իր առանձնատանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: change.org կայքում հայտնվել Է Ջոան Ռոուլինգին հասցեագրված հանրագիր՝ իր առանձնատանը 18 մուսուլման փախստականների տեղավորելու պահանջով: Դիմումն ստորագրել Է ավելի քան 35 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պնդում Է հանրագրի հեղինակ Մարկուս Օրելիուսը, Ռոուլինգը հաճախ Է համերաշխություն հայտնում Մերձավոր Արեւելքից փախստականների հետ: Նա նաեւ հանդես Է գալիս բաց սահմանների քաղաքականության օգտին եւ հորդորում Է Եվրոպային՝ ապաստան տրամադրել փախստականներին:
«Մեծ Բրիտանիայում Ջոան Ռոուլինգի առանձնատանը 18 ազատ սենյակ կա, որոնցում հեշտությամբ կարելի Է տեղավորել 18 փախստականների, չխոսելով արդեն այն հսկայական հողակտորի մասին, որտեղ կարելի Է կառուցել ժամանակավոր կացարաններ»,-ասված Է ուղերձում:
«Իսկ որպեսզի փախստականների այդ խումբը տիպական լինի Եվրոպայի համար, մենք պահանջում ենք, որ խումբը բաղկացած լինի չորս կանանցից եւ 14 տղամարդկանցից, քանի որ միլիոնավոր փախստականների 75 տոկոսը տղամարդիկ են»,-հավելում են հեղինակները: 
Հանրագրի համաձայն, գլոբալացման ակտիվ կողմնակիցները պետք Է իրենց վրա զգան այն ամենը, ինչը բովանդակում են այդ գործընթացները:
Նաեւ նշվում Է, որ ընտրախավի այն ներկայացուցիչները, որոնք իրենց պետություններից պահանջում են կացարան տրամադրել փախստականներին, երկերեսանիներ են: Նախքան 50 հազար ստորագրության հասնելու նպատակի ձեռք բերումը, հանրագրին անհրաժեշտ Է հավաքել եւս 13 հազար ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am