Իլհամ Ալիևը կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում
13:05, 21 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի միլլի մեջլիսի անդամ է:
Իլհամ Ալիևն արդեն հասցրել է հրավիրել անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացրել է տիկնոջը նոր պաշտոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում