ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալին
12:59, 21 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017թ. փետրվարի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին: Նախարարը ներկայացրել է ԱՄՀ հետ համագործակցության թիրախային հարցերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին, հիմնական ցուցանիշներին, դեֆեցիտի մակարդակին և այն պլանավորված մակարդակում պահելու պարագայում նախատեսվող միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող այլ ընթացիկ հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում