Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում

Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Ֆարյաբ հյուսիս-արեւմտյան նահանգում վերջին երկու օրն ավելի քան 50 մարդ Է զոհվել եւ ինը վիրավորվել սառչելու եւ ձյան աննախադեպ առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին տեղական զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջովիդ Բեդորը:  
Նրա խոսքով՝ 30 հովիվներ՝ 7 հազար գլուխ անասունով, համարվում են անհայտ կորած: Բեդորն ընդգծել Է, որ իշխանությունները ձեռնարկում են տարերքից տուժածներին օգնություն ցույց տալու շտապ միջոցներ:   
Այժմ նահանգի տարբեր մասերում ձյան ծածկույթի մակարդակը հասնում Է 70 – 80 սանտիմետրի: Դա աննախադեպ ցուցանիշ Է անցած չորս տարվա ընթացքում: Ձյան տեղումներն արգելափակել են մի շարք գավառներ տանող ճանապարհները եւ հանգեցրել զգալի ավերածությունների: Միայն Քարամկուլի գավառում քանդվել Է շուրջ 500 տուն, ճշտել Է Afghanistan.ru -ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am