Արցախի Նախագահն ընդունել է ժամանած Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հավելելով. «Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում