Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եվրոպական ևս չորս երկրում թուրք դիվանագետները լրտեսություն են իրականացնում. Der Spiegel

Եվրոպական ևս չորս երկրում թուրք դիվանագետները լրտեսություն են իրականացնում. 
Der Spiegel

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle -ն:

Der Spiegel-ի ունեցած պաշտոնական տեղեկություններով` Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և Բելգիայի թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հետախուզական տվյալներ են հավաքում գյուլենականներին սատարողների վերաբերյալ: Նրանք գյուլենական դպրոցներին, մշակութային կենտրոններին աջակցողների անունները փոխանցում են Անկարային:  

Ավելի վաղ գերմանական իշխանությունները տեղեկացրել էին, որ Գերմանիայում գործող թուրքական մզկիթների իմամները լրտեսություն են իրականացնում: Նրանք մզկիթ հաճախող կամ իրենց թաղամասում բնակվող գյուլենականների մասին տեղեկությունները հայտնել են Թուրքիայի իշխանություններին:  

Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները հերքել են գերմանական կողմի մեղադրանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am