Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խուլերի մշակույթի եվ սպորտի հանրապետական պալատի դահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը մրցեցին չորս քաշային կարգեր: 57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Գարիկ Բարսեղյանը, երկրորդ տեղում Մխիթար Գրիգորյանն էր, իսկ եռյակի վերջում Օհան Գիքինյանը և Խորեն Թեմուրյանը: 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Նարեկ Սիրունյանը, արծաթե մեդալակիր դարձավ Գեղամ Գալստյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Արթուր Բաղդասարյանը և Գագիկ Ակուլյանը: 74 կգ քաշային կարգում անպարտելի էր Գրիգոր Գրիգորյանը, նրան հաջորդում են Վարուժան Կաջոյանը, Իշխան Պողոսյանը, Անդրանիկ Գաբերլյանը: 97 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Գեորգի Կետոևը, երկրորդ տեղում Շամիր Աթյանն է, իսկ բրոնզե մեդալակիր դարձան Ռոման Բաղդասարյանը և Արտուշ Գևորգյանը: Մրցումային երկրորդ օրը` փետրվարի 18-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86, 125 կգ քաշերը: Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում են 86 մարզիկ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am