Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստաս Նամինի վառ և խորիմաստ նկարները համալրեցին երևանյան ցուցահանդեսների շարքը

Ստաս Նամինի վառ և խորիմաստ նկարները համալրեցին երևանյան ցուցահանդեսների 
շարքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փետրվարի  17-ին` Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Արվեստասերնրի դատին հանձնվեց Նամինի կյանքի տարբեր ժամանակահատվածներում արված 80 ստեղծագործություն:

«Ստաս Նամինը երբեք չդավաճանեց իր ազատ ոգուն, այն ոգուն, որը դեռևս խորհրդային տարիներին կարողանում էր առաջնորդել համերկրացիներին: Ե’վ այն ժամանակ, և’ այսօր մենք հպարտանում ենք, որ նա մեր հայրենակիցն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ասաց, որ վստահ է` Ստաս Նամինի արվեստի տարբեր դրսևորումներին ծանոթանալու առիթներ դեռ կլինեն:

 Նկարչի` Ստաս Նամինի խոսքով` ինքն անցյալ տարվա դեկտեմբերին առաջին անգամ հնարավորություն ունեցավ Հայաստանում ցուցադրել այն ամենը, ինչով զբաղվել է կյանքի վերջին տարիներին:

«Այսօր ցուցասրահում ներկայացված են տարբեր ժամանակներում արված նկարներ: Չեմ կարող ասել, թե դրանք նկարչական որ ուղղությանն են պատկանում, քանի որ նկարում եմ այն, ինչ զգում եմ: Կան գործեր, որոնք ստեղծվել են Հայաստան, Արցախ այցելելուց հետո: Նկարների միջոցով անդրադարձել եմ  նաև ցեղասպանությանը»,-ասաց Նամինը և հավելեց, որ սիրահարված է Հայաստանին ու շնորհակալ բոլոր ներկաներին, ցուցահանդեսի կազմակերպիչներին:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը  շնորհակալություն հայտնեց Նամինին հիանալի նկարների համար և առաջարկեց Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ դառնալ:

Ցուցասրահը լեփ-լեցուն էր արվեստասերներով, որոնք համակ ուշադրությամբ ուսումնասիրում և քննարկում էին, վառ, լուսավոր, ինչպես նաև տխուր և խորիմաստ նկարները:

 Աշխատանքներում ներկայացված էին Հայաստանի եկեղեցիները, բազմաթիվ հայտնի մարդկանց դիմանկարներ, Տիրամոր` յուղաներկով արված նկարը և այլ գործեր:

Խոսելով ապագա ծրագրերից` Նամինն ընդգծեց, որ ԱՄՆ-ում Բոբ Դիլանի հետ համատեղ ցուցադրություն է պատրաստվում իրականացնել:

Ցուցահանդեսին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից է, ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը: Էստրադային երաժշտությունից բացի նաև սիմֆոնիկ գործեր է գրում`այն խառնելով էթնիկ մեղեդիներին: Ավելի քան 15 տարի Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստա Միկոյանի թոռը:

 

 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am