Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ամոնը դատապարտել է Միսաք Մանուշյանի կիսանդրու պղծումը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ամոնը դատապարտել է Միսաք Մանուշյանի 
կիսանդրու պղծումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Բենուա Ամոնը դատապարտել է Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրու պղծումը:

«Ամոթ նրանց, ովքեր պղծել են Միսաք Մանուշյանի հուշարձանը: Նա և նրա ընկերները գնդակոծվել են նացիստների կողմից Ֆրանսիայում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն և գրառման ներքո տեղադրել Մանուշյանի խմբի լուսանկարը:

Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումն ավելի վաղ խստորեն դատապարտել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ժիբրայելը: Ժաբրայելը նաև պահանջ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, վարչապետ Բեռնար Կազնյոֆին և ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուին ոչ միայն բացահայտել և պատժել այս անընդունելի արարքի հեղինակներին, այլև Մանուշյանի խմբի մասունքները տեղափոխել պանթեոն:

Խնդրի առնչությամբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուին նույնաբովանդակ նամակ է հղել նաև պատգամավոր Մարի-Արլեթ Կառլոտին:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար Ամոնի հիմնական մրցակիցներն են «Հանրապետականներ» կուսակցությունը ներկայացնող նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Մարին Լե Պենը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդ փուլը` մայիսի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am