Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական ցուցահանդեսը

Պրահայում  բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի «Յակուբսկա» ցուցասրահում փետրվարի 15-ին բացվել է  հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացմանը ներկա էին չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթում ներկայացրեց հայ նկարչին, ինչպես նաև խոսեց նրա անկրկնելի ոճի և տեխնիկայի մասին։

Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց իր գործերի մասին, նշեց իր արվեստի ոգեշնչման աղբյուրները և շնորհակալություն հայտնեց Չեխիայում ՀՀ դեսպանությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման համար։

Ելույթներին հետևեց «Մասնիկների հեքիաթ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և լարային քառյակի կատարմամբ հնչեցին հայ և օտար երգահանների գործեր։

Ցուցահանդեսին ներկայացվել է 29 գործ և այն կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am