«Բանանց»-ը ոչ-ոքի է խաղացել մոլդովական «Սֆինտուլ Գեորգե»-ի հետ
19:27, 16 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում իր ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Բանանց»-ը հերթքական ստուգողական խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել մոլդովական «Սֆինտուլ Գեորգե»-ի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Բանանց»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Էմիլ Եղիազարյանը` հավասարեցնելով հաշիվը երկրորդ կեսում:
Հավաքի շրջանակում անցկացված առաջին խաղում «Բանանց»-ը 0:2 հաշվով պարտվել էր ղազախական «Կայսար»-ին, 1:2 հաշվով թուրքմենական «Ալթին Ասրիր»-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում