Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ հաղթանակը «Ֆիրդուսի գավաթ»-ում

Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ հաղթանակը «Ֆիրդուսի գավաթ»-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 4-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը. նրա մրցակիցն էր ադրբեջանցի միջազգային վարպետ Լոգման Գուլիևը: Այս տուրը հաղթական էր նաև Հրայր Սիմոնյանի համար, ով առավելության հասավ Իրանը ներկայացնող Արման Շահզամանի նկատմամբ:

Հովհաննես Գաբուզյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում, Հրայր Սիմոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և առաջատարներին հետապնդողների թվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am